|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթակված և ոստիկանական բաժանմունքներ տեղափոխված 46 անձինք ազատ են արձակվել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ բերման ենթարկված քաղաքացիներից 6-ն անչափահաս են, ովքեր, ըստ ոստիկանության, հենց սկզբից ազատ են արձակվել:
Ի դեպ, բերման ենթարկվածների թվում էին «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, քաղաքացիական ակտիվիստներ Դավիթ Սանասարյանն ու Անի Կաղինյանը:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում այսօր ապամոնտաժվեցին աղբամանները, եւ վերականգնվեց երթևեկությունը: