|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 4-ի գիշերը Վանաձորի Հարկային տեսչության շենքի դիմաց տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի կապակցությամբ Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ.185-րդ հոդված 2-րդ կետի 1-ին մասով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ժամը 01:15 ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործով Հարկային տեսչության դիմաց պայթյուն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 00:40-ի սահմաններում նշված հասցեում գործող Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան մոտ տեղադրված աղբամանում անհայտ իրի պայթյունի հետևանաքով ջարդվել է մուտքի դռան ապակիները, եւ մուտքի գխավերևի ծածկի շերտերը: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:
Լուսանկարը` hraparak.am-ի