|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
Նրա խոսքով` քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված` դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները, ինչպես նաև մամուլում հրապարակված տեսանյութերը: Հիշեցնենք, որ մարտի 24-ին, երբ դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց «Հարսնաքարի» գործով վճիռը, ըստ որի` գործով 6 մեղադրյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման, այն հարուցեց դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատների, մասնավորապես` Գարիկ Մարգարյանի մոր` տիկին Նունեի զայրույթը:
Հիշյալ դեպքի վերաբերյալ yerkir.am-ի հրապարակած տեսանյութը` ստորև: