|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քրեական գործ է հարուցվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով մահացու հրազենային վերք է ստացել զինծառայող` 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը և վիրավորվել 26 -ամյա սպա Վարազդատ Զաքարյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:
Հիշեցնենք, որ Արման Ղուկասյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է և աշնանը պետք է զորացրվեր: