|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ երեկոյան «Արմենիա» ԲԿ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (խուլիգանություն, որը կատարվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,) և ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հիվանդը, գիտակցության գալով, կոտրել է սենյակի գույքը և հարձակվել բժիշկների ու իրեն դիմադրություն ցույց տված ոստիկանության աշխատակցի վրա: