|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայում գեներալ Հալիֆե Հաֆթարի ենթակայության տակ գտնվող ուժերի կողմից ձերբակալված` Թուրքիայի 6 քաղաքացիներն ազատ են արձակվել. տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Նշենք, որ Հաֆթարի զորքերի խոսնակը շաբաթ օրը հայտարարել էր, որ թուրքական նավերը և ինքնաթիռները կխոցվեն, իսկ Թուրքիայի քաղաքացիները կձերբակալվեն: Արդյունքում` ձերբակալվել էին լիբիական նավի վրա աշխատող 6 թուրքեր: Սակայն Հաֆթարի մամլո խոսնակը հայտարարել էր, որ իրենք ոչ մի կապ չունեն այդ ձերբակալությունների հետ:
Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում սպառնում էր, որ քաղաքացիներին ազատ չարձակելու դեպքում լիբիական օբյեկտները կթիրախավորվեն: