|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունն այսօր հետաձգվեց` պայմանավորված դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այն կշարունակվի վաղը՝ հունիսի 20–ին, ժամը 14։00–ին։
Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում իրենց բողոքները ներկայացրեցին մեղադրող դատախազները և տուժող կողմը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գլխավոր դատախազությունը, ինչպես նաև տուժող կողմը բողոքարկել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մայիսի 18-ին կայացված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությունը` կալանավորելով նրան:
Ինչ վերաբերում է գործի վարույթին, ապա, դատախազների պնդմամբ, այն կասեցնելու` դատարանի որոշումը բեկանել է հարկավոր` նոր դատական ակտ կայացնելով:
Հավելեն` նաև, որ վաղը կայանալիք նիստում բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները կներկայացնեն գործով պաշտպանները։