|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով` գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունն այսօր հետաձգվեց։
Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանին դիմեց հարցով՝ ինչպե՞ս է ստացվել, որ քրեական գործը 83 հատորից դարձել է 88 հատոր: Նրանց հետաքրքրում էր՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է 5 հատոր ավելացել: Պաշտպանները դատարանին դիմեցին միջնորդությամբ՝ նիստը հետաձգել:
Դատախազները նշեցին, որ նիստը կարելի է հետաձգել մեկ օրով: Այս հիմքով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 14–ին` ժամը 10:30–ին։