|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանների բողոքի բուն քննությունը:
Մոտ երկու ժամ տևած դատական նիստից հետո այն հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։
Միջնորդության քննությունը կշարունակվի վաղը։
Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, կալանավորվել՝ դեկտեմբերի 26-ին: