|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ: Ներկայացված միջնորդությանը միացան նաև պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:
Նաև տեղեկացնենք, որ հունիսի 12-ին կայացած դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարել էր, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է, և որ այդ մասին պաշտպանը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից: 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր: