|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների քննությունը։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ից 28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի դրանից՝ դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերին մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։
Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17։00-ին։