|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը:
Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր փոխանակել ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ:
Անդրադարձ է եղել բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվել է երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը: