26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի արձագանքը՝ իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
«Ծանոթացա հերթական բարբաջանքին։ 1992 թվականից տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած և փաստացի՝ այդ պաշտոնավարման ընթացքում, հետևանքով, թե դրանով պայմանավորված՝ միլիարդատերի վերածված Երևանի ամենահայտնի «յարմրկչին», ՀՀՇ-ական իշխանության և խնամի Վանոյի օրոք վերջինիս մտերմության բարիքները վայելած անձը ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր։ Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից։
Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները և հացադուլները «Սիրիուս» գործարանի, տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի և դրա մերձակա պուրակի, պաշտոնյա եղած ժամանակ կոպեկներով սեփականացրած «Սիլ Պլազայի» շենքի և տասնյակ այլ օբյեկտների մոտ։
Վստահ եմ՝ մի օր անպայման քննության առարկա կդառնա, թե ինչպես պետական պաշտոնյա Խաչիկը դարձավ միլիարդատեր։
Իսկ նյարդային պոռթկում ապրող պերսոնաժին պարզապես հանգստացնենք դասականի խոսքով՝ «Спокойно, Маша, я Дубровский»»,- նշված է արձագանքում: