|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վեթինգին՝ արձանագրելով, որ խմբակցությունը մինչ օրս չի ստացել քննարկման առաջարկ:
Մենք հասկանում ենք, որ խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ։
Նույնքան էական է, որ այդ քննարկումները, հնարավոր բացասական և անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի և համախոհության մթնոլորտում ու միջավայրում։
«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը և պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն և ընդգրկուն ձևաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ և արդյունավետություն ապահովելու համար»։