|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը և իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված` Երևանի քաղաքապետի կողմից հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության իրականացման ընթացակարգը։ Ըստ այդմ` նշվել է, որ Երևան քաղաքի տարածքում Երևանի քաղաքապետի կողմից հավաքներ անցկացնելու հարցի լուծումն իրականացվում է «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ընդհանուր առմամբ` 2011 թվականի մայիսի 2-ից մինչև 2013 թվականի փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է հավաք անցկացնելու մասին 148 իրազեկում, որից 114-ն ընդունվել է ի գիտություն, 12 իրազեկում կազմակերպիչների կողմից հանվել է հետագա քննարկումից, 16 իրազեկում ներկայացվել է օրենքի պահանջների խախտմամբ /իրազեկման ներկայացման ժամկետների խախտում/, 3 իրազեկման դեպքում կիրառվել է սահմանափակում /առաջարկվել է հավաքի անցկացման այլ վայր/, իսկ 3 իրազեկում գտնվում է քննարկման փուլում: