|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան մինչ օրս չի ստացել որևէ փաստարկ, որպեսզի հնարավոր լիներ պատասխաններ տալ Սկրիպալի գործով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ կապի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պատրաստ ենք աշխատել անգլիացիների հետ, սակայն բրիտանական կողմը խույս է տալիս համագործակցությունից: Մտքերի հետագա փոխանակումը հնարավոր ենք համարում շարունակել Քիմիական զենքն արգելող կազմակերպության շրջանակում»,- ասել է նա:
Լոնդոնը Մոսկվային է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և բացատրություններ է պահանջում: