|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Նա այսօր այցելեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, հանդիպեց ռուսերեն լեզվի դասախոսների և Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Վասիլևան Հայաստան է ժամանել կրթության ոլորտի մի շարք հարցերում համագործակցություն հաստատելու համար:
Հարցին, թե որքանո՞վ կապ ունի ՌԴ նախարարի այցը օրերս քննարկվող` ռուսաց լեզվի հայեցակարգի հետ, նախարարը պատասխանեց, որ ոչ մի կապ չունի: «Ռուսաց լեզվի հայեցակարգի հետ այցն ամենևին էլ կապ չունի, իսկ մանկավարժականում ուղղակի ռուսերենի մասնագետների հետ հանդիպում էր` կրկին հայեցակարգի հետ կապ չունեցող»,- վստահեցրեց նա:
Հանդիպման վերջում Օլգա Վասիլևային շնորհվեց մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: