|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր անկախության տոնի 26-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» է այցելել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` չի՞ պատրաստվում վերանայել ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու որոշումը, նա արձագանքեց. «Շնորհավոր բոլորիդ տոնը: Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել: Շնորհակալություն»:
Դիտարկմանը` հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարապետյանն արձագանքեց. «Ես շատ պարզ ձևակերպեցի` նման հանձնարարական չի եղել` մեկ, երկրորդ` յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ ա օգտագործել: Ասացինք` հաշվետվություն կտանք, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»: