|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած հանդիպման ժամանակ մանրամասն չեն քննարկել ԼՂ հակամարտության կարգավորումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«ԼՂ հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Առարկայական զրույց է կայացել երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր տեսակետների վերաբերյալ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ նույնպես նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, «պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս հարցում»:
Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնավորապես` Minval.az-ը և Haqqin.az-ը, խեղաթյուրել են Պեսկովի խոսքերը` հանելով «մանրամասն» բառը և գրելով, թե Պեսկովը հերքել է Կարապետյանին:
Լուսանկարները` ստորև:


![]()