|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 30-ին Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հնչերցած պատասխանի մեկնաբանության վերաբերյալ պարզաբանում
Ազգային ժողովի տնտեսական և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին բաց երկնքի քաղաքականության և ավիացիայի վերաբերյալ հարց էր ուղղել պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ինչին ի պատասխան մեջբերում ենք էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքը.
- Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Երևան, Թբիլիսի, Բաքու քաղաքների օդանավակայանների գները մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանն ունի առավելություն գների առումով:
ԶԼՄ-ներում էկոնոմիկայի նախարարի խոսքերը խեղաթյուրված են ներկայացվել, ինչն էլ թյուր ըմբռնում է առաջացրել, թե նախարարը խոսել է ավիատոմսերի ցածր գների մասին: