|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալյա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն` Նատալյա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը:
Կատարվում է նախաքննություն: