|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մասնավորապես ԱՊԱ գործակալությունը, նախ հաղորդեց ադրբեջանցի երեք զոհերի մասին: Քիչ առաջ ադրբեջանական haqqin.az-ը հղում տալով ANS Press-ին գրել է, ոչ զոհերի թիվը հասել է հինգի, իսկ 8 վիրավորներին ծանր վիճակում ուղաթիռով տեղափոխել են Բաքու: Նշենք, որ ըստ ադրբեջանական կայքի, զոհված չորս ադրբեջանցիներից երեքը ենթասպա են, մեկը ժամկետային զինծառող:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ գրել է, որ զոհված ադրբեջանցիների թիվը 8 է: