|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, ամերիկացի պաշտոնյաների հղումով, հայտնում է, որ Անկարայի` ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերից չհրաժարվելու պատճառով ԱՄՆ-ը դադարեցրել է թուրք օդաչուների ուսումնական ծրագիրը:
Ըստ Վաշինգտոնի` Ս-400-ներն ու Ֆ-35 կործանիչները միմյանց մրցակից ռազմական համակարգերում են, և մի երկրի կողմից երկու զինատեսակների ձեռք բերումը վտանգում է Ֆ-35-ներին:
BBC-ի թուրքական ծառայությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում գտնվող «Լյուկ» ռազմաօդային բազայում շարունակվում է Թուրքիայի ԶՈւ անձնակազմի ուսումնական ծրագիրը: Reuters-ի հետ զրուցող երկու ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ այդ որոշումը չի անդրադառնա ներկա պահին այդ ծրագրում ընդգրկված օդաչուների վրա: Ներկայումս ռազմաբազայում 4 օդաչու, 2 ուսուցիչ և 20 ծառայողական անձնակազմ է ուսուցում ստանում: