|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնեցին նոյեմբերի 12-ին ուսումանական զորավարժության ժամանակ հակառակորդի կողմից կործանված Մի-24 ուղղաթիռի զոհված օդաչուներին:
Մինչ այդ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը զոհված օդաչուների հարազատներին հանձնեց օդաչուներին հետմահու շնորհված շքանշանները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ընդգծեց. «Ընդամենը 5 օր առաջ, Եռաբլուրում հողին հանձնելով զորավար Սեպուհի աճյունասափորը, մենց ցույց տվեցինք, որ հաստատակամ ենք հայրենիք վերադարձնել բոլոր նրանց, ովքեր տեր են կանգնել Հայաստանի ազատությանը»:
Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ինչպես զոհված օդաչուներին, այնպես էլ նրանց դիակները տարհանած հատուկջոկատայիններին: «Հավերժ փառք մեր օդաչուներին»,- ասաց նա:
Տեսանյութն` ավելի ուշ: