|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Երկաթե լեդին» հեռացավ ընդմիշտ: Հազարավոր մարդիկ, աշխարհի տարբեր անկյուններից, Լոնդոն էին ժամանել` վերջին հրաժեշտը տալու Մարգարետ Թետչերին:
Մարդկանց վերաբերմունքը շատ տարբեր է Թետչերի նկատմամբ: Մի մասը նրան սիրում էր եւ շնորհակալ էր Մեծ Բրիտանիայի համար արած ամեն ինչի համար: Իսկ նրան չսիրողները դուրս էին եկել Լոնդոնի փողոցներ եւ բողոքում էին հուղարկավորության համար ծախսված 10 միլիոն ֆունտ ստերլինգի համար:
Ըստ BBC-ի հաղորդման` Թետչերի աջակիցները նրա դագաղը դիմավորել են ծափահարություններով` ցուցարարների աղմուկը խլացնելու համար:
Ներկայիս վարչապետ Դեւիդ Քեմերոնն ասել է, որ հենց այսպես է պետք ճանապարհել Թետչերին, այլ կերպ չէր էլ կարող լինել: Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն էլ ընդգծել է. «Որքան էլ շատ են ինձ նման Թետչերին սիրողները, սակայն այսպիսի մեծ բազմություն չէի սպասում տեսնել»:
Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր նաեւ թագուհի Էլիզաբեթը ամուսնու` Ֆիլիպի ուղեկցությամբ, ով անձամբ ցավակցեց Թետչերի հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, բարոնուհի', եւ թող Աստված պահապան լինի ամբողջ մարդկությանը:


