| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-03-18 00:12
            14 տարի առաջ - 2011-03-18 00:12  
         
                
            Այսօր մի խումբ նախկին օդաչուներ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին իրենց հասանելիք թոշակը:
«Ես 42 տարի օդում եմ եղել: Արդեն 5 տարի է` թոշակ չենք ստանում, բայց թե ի՞նչ պատճառաբանությամբ` չգիտենք: Դիմել ենք ում ասեք, բայց ոչ մի արդյունք»,- ասում է Հենրի Սարգսյանը:
Օդաչուների հավաստմամբ` իրենք եղել են 130 հոգի, սակայն 40-ն արդեն մահացել են:
Գագիկ Միրզոյանը վիրավորանքով նշեց, որ իրենց մեջ կան նաեւ Հայաստանի հերոսներ, որոնց նույնպես չեն վճարում:
«Մենք անցել ենք բոլոր դատական ատյաններն ու հաղթել ենք: Անցած ամիս մեզ ընդունել են մի քանի նախարարներ` արդարադատության, պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, բայց ոչ ոք ոչինչ չի պատասխանել: Նրանք զարմանում են ընդամենը, կարծես տեղյակ էլ չեն ու ասում են` հարցը պետք է լուծվի ամենաբարձր ատյաններում»,- ասաց նա:
Ըստ բողոքողների` օդաչուներն ապրում են շատ քիչ` մինչեւ 70 տարի, եւ կառավարությունն էլ հարցը ձգձգում է, որ իրենք մահանան ու իրենց հասանելիք փողը գրպանեն:
«18.000 ժամ թռիչք եմ ունեցել, հիմա էլ` 1976 թվականից, հիվանդ եմ. ականջներումս դեռ ինքնաթիռի ձայնն է: Մենք չենք հասկանում մեր ղեկավարներին»,- ասաց Միշա Մանուկյանը: