|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի 150 ամյակներին զուգահեռ այս տարի նշում ենք նաեւ Լեւոն Շանթի եւ Երվանդ Օտյանի 150 ամյակները:
Երեկվանից Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Լեւոն Շանթին նվիրված գիտաժողով է մեկնարկել:
Գրականագետները նշում են, որ Շանթն իր թողած ժառանգությամբ, գրական արժեքով չի զիջում ոչ Թումանյանին, ոչ Կոմիտասին, պարզապես հանգամանքների բերումով ավելի քիչ է ուսումնասիրվել, նրա անունը հազվադեպ է շրջանառվել:
Շանթի ստեղծագործությունները լայն ընդգրկում ունեն, հենց ժանրային եւ թեմատիկ լայն ընդգրկմամբ էլ նա եզակի երեւույթ է հայ գրականության մեջ: Նա գրել է չափածո, արձակ, պիեսներ, գիտական գործեր, ծավալել է մանկավարժական գործունեություն: Ստեղծագործական այս բազմազանությունն էլ Գրականության ինստիտուտն ամբողջացրել է Շանթի ակադեմիական երկերի 9 հատորյակում:
Գրականագետների խոսքով, Շանթի ստեղծագործությունը հայ գրականության անմահ էջերից է եւ ուսումնասիրության մեծ նյութ ունի ընթերցողների եւ հետազոտողների համար: Գիտաժողովը կշարունակվի նաեւ վաղը: