|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ապրիլի 5-ին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Գրողների միության կազմակերպությամբ կմերկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին:
Գիտաժողովը համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով կարժևորի ժամանակակից հայ արձակը, կանդրադառնա նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:
Ապրիլի 6-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, ուր նախատեսվում են նաև քննարկումներ և բանավեճեր:
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան շուրջ 22 գրականագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: