|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ այցելել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) պահվող Շանթ Հարությունյանին։ Արթուր Սաքունցը առաջին դիտորդն է, որ հանդիպել է Շանթ Հարությունյանին նոյեմբերի 6-ի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե Շանթ Հարությունյանն իրեն փոխանցել է, որ բերման ենթարկվելու օրը ոստիկանության կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանապետ Վովա Գասպարյանը և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։
Ինչպես հայտնի է, ոստիկանությունն ու անձամբ Վովա Գասպարյանը կաշվից դուրս եկան՝ հերքելու բռնության մասին տեղեկությունը։ Երեկ Արթուր Սաքունցը Շանթի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս առիթով փոխանցել է. «Ոստիկանապետը միանշանակ է, որ խփել է, (և նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի), ոստիկանապետին ուղեկցող անձինք նույնպես խփել են, ավելին՝ եղել է սպառնալիք, անբարոյական պետք է գնահատել Շանթ Հարությունյանի անչափահաս տղայի նկատմամբ բռնության սպառնալիքով Շանթի վրա ճնշում գործադրել փորձելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։