|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն այսօրվա նիստում լրացուցիչ ցուցմունք տալու ցանկություն հայտնեց:
Նա հայտարարեց, որ այլևս չի կարող ստի մեջ ապրել և չի ցանկանում, որ անմեղ մարդիկ պատասխան տան չարածի համար: Հայրապետյանը խոստովանեց, որ Վահե Ավետյանին բոլոր վնասվածքներն ինքն է հասցրել:
Ամբաստանյալը հրաժարվեց, սակայն, պատասխանել տուժող կողմի փաստաբանների հարցերին:
Նշենք, որ դատարանն ավարտել է դատաքննության փուլը և անցել դատական վիճաբանությունների փուլին: