|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ճարտարապետների պալատի հետ համագործակցությամբ նախատեսվում է կազմակերպել համահայկական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Քաջազնունուն:
Գիտաժողովի նպատակն է՝ ներկայացնել հայ ականավոր ազգային-քաղաքական գործիչ Հովհաննես Քաջազնունուն որպես ճարտարապետ:
Գիտաժողովի խորագիրն է՝
«Հովհաննես Քաջազնունին ճարտարապետ»
Գիտաժողովի անցկացման վայրը ՝ Հայաստանի ճարտարապետների պալատի դահլիճ
Հասցե՝ Բաղրամյան 17
Օրը՝ հոկտեմբերի 15
Ժամը՝ 10.00-ին
Հայտերը ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
Հեռ:՝ 010-56-15-06, 010 53-39-49
Էլ. հասցե՝ [email protected] , [email protected]