|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին, որին երեկ վերադարձրել են Ուկրաինայի քաղաքացիությունը, այսօր` մայիսի 29-ին, կվերադառնա Ուկրաինա. հայտնում է Интерфакс-ը:
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հավաստիացրել է, որ այժմ նրան երկիր ներս չթողնելու հիմքեր չունի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ վերադարձրել է Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը, ինչի մասին նա ավելի վաղ խնդրել էր: