|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին բացատրել է` ինչու է վերադարձել Ուկրաինա. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` մտադիր է դատարան դիմել և պահաջել վերադարձնել իր քաղաքացիությունը, ինչպես նաև շարունակել պայքարը Ուկրաինայի ապագայի համար:
Սահակաշվիլին նշել է, որ մի քանի եվրոպական երկրներ նրան քաղաքացիություն են առաջարկել, սակայն ինքը շատ է հարգում և սիրում ուկրաինացի ժողովրդին և անգամ պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն նրանց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առանց թույլտվության Ուկրաինա վերադարձած Սահակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել: