|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է օրերս տարածված այն տեղեկություններին, ըստ որոնց` ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է մինչև 2020 թ. հետաձգել Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը:
«Եթե աշխատանքային խումբ է ստեղծվելու, նախապայման է, որ մենք ղեկավարենք այն: Թող դա մասնագետները որոշեն: Կառուցողական առաջարկ ենք արել: Եթե ԱՄՆ-ն վստահում է ինքն իրեն, պետք է որոշում կայացնի: Ինչո՞ւ են խոսում հետաձգման մասին: Սա ավարտված համաձայնագիր է: Ս-400-ների վերաբերյալ հետաձգման կամ դադարեցման օրակարգ չկա: Այս նախապայմաններում համաձայնության գալն անհնար է»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը: