close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն մերժել է աշխատանքային խումբ ստեղծելու` Թուրքիայի առաջարկը

Տարածաշրջան

5 Ապրիլի 2019, 14:10
 ԱՄՆ-ն մերժել է աշխատանքային խումբ ստեղծելու` Թուրքիայի առաջարկը

ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված` ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների նիստից հետո արած հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ռուսական Ս-400-ները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն լինի. տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

«Ս-400-ները բացառապես լինելու են Թուրքիայի վերահսկողության տակ, և ի սկզբանե հայտարարում եմ, որ  դրանք ՆԱՏՕ-ի համակարգերի, ներառյալ` Ֆ-35 կործանիչների համար ոչ մի վտանգ չեն կարող ներկայացնել: Բացի այդ` Ռուսաստանի հետ մեր առաջին պայմանը դա էր, և, չնայած, որ դրանք ՆԱՏՕ-ի համակարգերին չեն համապատասխանում, ոչ մի ռիսկի չեն ենթարկի մեր և ՆԱՏՕ-ի համակարգերը: Եկեք ստեղծենք համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ: Այս առաջարկն արդեն հղել ենք Պոմպեոյին»,- ասել է նա:

Չավուշօղուի հայտարարություններից կարճ ժամանակ անց Պենտագոնի խոսնակ Էրիկ Պահոնը հայտարարել է. «Տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա: Դա ԱՄՆ-ի համար հարցի լուծման ոչ նպատակահարմար ուղի է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica