|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կմեկնի ԱՄՆ` հանդիպելու ամերիկացի պաշտոնյաների հետ: Ըստ Demokrathaber-ի` նա կքննարկի Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքի հարցը:
«Սիրիայի քրդական ուժերը դուրս են գալու Մանբիջից, իսկ Թուրքիան հետևելու է այդ գործընթացին։ Միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի ապահովվի գործընթացի անվտանգություն»,- ասել է Չավուշօղկուն:
Նրա խոսքով` այդ հարցում համաձայնության գալու դեպքում նման գործընթացներ կարող են տեղի ունենալ Սիրիայի հյուսիսային այլ շրջաններում ևս։
«Կարծում եմ, որ Վաշինգտոնը ցանկանում է կտրել Սիրիայի քրդական ուժերի և Քուրդիստանի բանվորական կուսակցության միջև գոյություն ունեցող կապը»,- նշել է Չավուշօղլուն։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթն իր հերթին ասել է, որ թուրք պաշտոնյաների հետ Մանբիջի վերաբերյալ դեռ որևէ պայմանավորվածություն չկա։