|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին ամբողջ աշխարհում ահաբեկչական վտանգի մասին և կոչ արել զգոն լինել. հայտնում է РИА Новости-ն:
«Իսլամական պետության» և «Ալ Քաիդա»-ի նման ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև դրանց աջակիցները մտադիր են հարձակվել ԱՄՆ քաղաքացիների վրա, որտեղ էլ նրանք լինեն: Ծայրահեղականները կարող են կիրառել սովորական կամ այլ տիպի զինատեսակներ ամերիկացի քաղաքացիների կամ նրանց անձնական շահերի վրա հարձակումների համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Դրանում նշված են մի շարք երկրներ, որոնք առավել վտանգավոր են ամերիկացիների համար: Դրանց թվում են Ուկրաինան, Թուրքիան, ԿԺԴՀ-ն, Իրանը, Եգիպտոսը, Աֆղանստանը և այլ պետություններ: