|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էրիկ Պահոնը զգուշացրել է Թուրքիային, որ եթե Ռուսաստանի հետ S-400-ի գնման համաձայնագիրը չեղյալ չհայտարարի, հետևանքները ծանր են լինելու Թուրքիայի համար. տեղեկացնում է haberler.com կայքը:
«Հասկանում ենք, որ Թուրքիան ունի օդային պաշտպանության հզորացման կարիք, սակայն Ռուսաստանից Տ-400-ի գնումը ծանր հետևանքներ կունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի` պաշտպանության ոլորտում համագործակցության վրա: Թուրքիայի ռազմական կարիքների համար փորձում ենք ավելի հարմար այլընտրանքային ուղիներ փնտրել, սակայն զգուշացնում ենք, որ ռուսական Տ-400-ի գնումը անհետևանք չի մնա: Կարևոր պաշտպանական համակարգեր գնելիս նախ և առաջ պետք է դիտարկել դրանց համապատասխանությունը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին», - ասել է Պահոնը: