կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 23:47
Քաղաքական

Թե՛ Բաքվի և թե՛ էրդողանական վարչախմբերը լավ հասկանում են, որ Իրանի վրա ուղղակի ռազմական հարձակումն աղետալի հետևանքներ կունենա նրանց համար․ իրանագետ

Թե՛ Բաքվի և թե՛ էրդողանական վարչախմբերը լավ հասկանում են, որ Իրանի վրա ուղղակի ռազմական հարձակումն աղետալի հետևանքներ կունենա նրանց համար․ իրանագետ

Բաքվի և էրդողանական բարբարոսական վարչախմբերի կողմից Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման թալիշներով բնակեցված և Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում համատեղ զորավարժության անցկացումը հերթական հանդուգն և լկտի քայլն է ուղղված Իրանի դեմ։  Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է Տելեգրամի էջում։

«Մերձավորարևելյան առյուծ Իրանին նման մարտահրավեր նետելն ակնհատորեն հղի է նրանով, որ իբր «Եղբայրական բռունցք» հորջորջվող այս ռազմական գործողությունից հետո, որի ընթացքում փորձարկվելու է նաև դեպի Իրան բարբարոսական զինուժի գետանցման սցենար, չի բացառվում, որ Թեհրանը վերջնականապես կորոշի կտրել թշնամական «բռունցքի» բազուկը հենց ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Թալիշստանի տարածքում։

Ակնհայտ է, որ թե՛ Բաքվի և թե՛ էրդողանական վարչախմբերը լավ հասկանում են, որ Իրանի վրա ուղղակի ռազմական հարձակումն աղետալի հետևանքներ կունենա նրանց համար, ուստի նման զորավարժության անցկացումը միտված է իբր զսպելու Թեհրանին՝ հատկապես Հայաստանի տարածքով իրենց պատրանքների «թուրանական միջանցքին» ի վերջո տիրանալու առումով։

Հետևաբար, հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա «թուրանական» տանդեմից բխող ընդհանուր գոյութենաբանական մարտահրավերները, Հայաստանը և Իրանը պետք է ձևավորվեն թեկուզ լռելյայն դաշինք՝ միմյանց հետ համակարգելով Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման՝ բնական ազգային պետությունների ձևաչափի բերման ծրագրի ճանապարհային քարտեզը և գործողությունների հստակ հաջորդականությունն ու ռեսուրսները, որոնք մեկընդմիշտ ավարտին կհասցնեն քաղցկեղային այս պալարից մեր տարածաշրջանն ազատելու արդար և աստվածահաճո գործը»,- գրել է իրանագետը։