կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-05-10 13:29
Հասարակություն

Մանդատ պահելու խնդիր չկա. Գագիկ Ծառուկյան

Մանդատ պահելու խնդիր չկա. Գագիկ Ծառուկյան

Մանդատ պահելու խնդիր չկա. այսօր խոհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը ՀՔԾ փոխանցելու թեմային:

«Ես տեղյակ չեմ՝ ինչ է ընթանում: Պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի` կպատասխանեն: Այնպես որ` օրենքի առաջ բոլորը հավասար են՝ ըստ օրենքի, ըստ կարգի: Ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ, ըստ օրենքի, կասեն, մենք սպասում ենք»,- ասաց նա` հավելելով, որ ինքը մանդատ պահելու խնդիր չունի և սպասում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանող որոշմանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը՝ հաշվի առնելով պատգամավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: