կարևոր
3478 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 11:48
Քաղաքական

Բաքվի բռնապետի իշխանությունը պահելու խնդիր է դրված այսօր. ռազմական փորձագետ

Բաքվի բռնապետի իշխանությունը պահելու խնդիր է դրված այսօր. ռազմական փորձագետ

Կարծես թե այլևս արցախյան հարցն էլ չի աշխատում, որպեսզի Բաքվի բռնապետն անսասան պահի իշխանությունն ու նոր բան է հարկավոր։ Ֆեյսբուքյան գրառմամբ նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Ադրբեջանում ինչ-որ զարգացումներ են սպասվում։ Ներքին քաղաքական կյանքն այդքան էլ կարծես թե հարթ չի ընթանում։ Առայժմ կարծես թե կուլիսային են գզվրտոցները, բայց ժամանակ առ ժամանակ որոշ կնճիռներ դուրս են գալիս կուլիսներից։

Արդբեջանում կարծում են, որ երկրին հարկավոր է դատաիրավական բարեփոխումներ կատարել, որպեսզի տնտեսական լավ արդյունք գրանցեն։

Այսինքն , այդ երկրում կամ տնտեսությունը գտնվում է շատ վատ վիճակում, կամ էլ փորձում են սոցիալական փաթեթավորմամբ որոշ դատաիրավական բարեփոխումներ իրականացնեն, որը կամրապնդի Բաքվի բռնապետի իշխանությունը։

Ճիշտն ասած, ես հակված եմ նրան, որ Բաքվի բռնապետի իշխանությունը պահելու խնդիր է դրված այսօր։ Գնում է ներքին մահակը գործի դնելու ճանապարհով․․․»,-գրել է նա։