|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիրներ կան «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ: Նախարարը նախ պատասխանեց, որ ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ նորմալ է:
Լրագրողները մանրամասնեցին, որ արտասահմանյան մի ընկերություն աշխատանքի կեսից հրաժարվել է շարունակել` դուրս բերելով իր տեխնիկան:
«Այդպիսի բան չկա, ֆրանսիական ընկերությունը, մեր տեղեկացմամբ, դուրս է բերել իր տեխնիկան, որովհետև աշխատանքի պրոցեսում այդ տեխնիկան այլևս հարկավոր չէր: Մնացած աշխատանքներն ընթանում են բնականոն հունով»,- ասաց նախարարը` հավելելով, որ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացումը տեղավորվում է իր կողմից հայտարարված ժամկետների մեջ: