|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵՄ թուրքական պատվիրակության ղեկավար Քրիստիան Բերգերի և բազմաթիվ դեսպանների ու դիվանագետների հետ մասնակցելով Մայիսի 9-ի` Եվրոպայի օրվա միջոցառումներին, անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշելով, որ Թուրքիան, չնայած իր առջև հայտնված արգելքներին, չի շեղվել ԵՄ անդամակցության ուղուց և շարունակելու է ԵՄ չափանիշներին համապատասխանելու իր վճռականությունը, նա հայտարարել է. «Թուրքիայի համար այս անդամակցությունը, անշուշտ, շատ կարևոր է: Անկասկած, ԵՄ-ն ավելի հզոր և բարգավաճ կդարձնի»: