|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մնում է Անկարայի առաջնահերթությունը և կոչ է արել դաշինքին՝ ավելի համարձակ դիրքորոշում ցուցաբերել երկկողմ հարաբերությունները բարելավելու ջանքերում:
Հինգշաբթի ելույթ ունենալով մայրաքաղաք Անկարայում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ` Էրդողանն ասել է, որ անձամբ ականատես է եղել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը արգելափակելու ջանքերին. նշում է Sabah-ը:
«Թուրքիան, որն աշխարհագրորեն և պատմականորեն Եվրոպայի մաս է, հավատարիմ է անդամ դառնալու՝ իր նպատակին»,- ասել է թուրք նախագահը` հավելելով, որ անդամակցությունն Անկարայի համար առաջնահերթություն է` չնայած բոլոր «անարդարություններին»:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել, և հավելել է, որ հույս ունի՝ դաշինքը կհրաժարվի «ռազմավարական կուրությունից» և ավելի համարձակ կգործի Անկարայի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։