|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նահագահի աշխատակազմի արխիվային վարչության նախագահ Մուհամեդ Սաֆին մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ ընտրված, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից մայիսի 6-ին ընտրությունները չեղյալ հայտարարելու արդյունքում մանդատից զրկված` գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին սոցցանցերում իրենց աջակցությունը հայտնած արվեստագետների և հասարակական գործիչների ցուցակ է կազմել: Նա այդ մասին տեղեկացրել է իր թվիթերյան էջում:
ԲԸՀ-ի որոշումից հետո սոցցանցերում թուրք քաղաքական, հասարակական գործիչներն ու արվեստագետները արշավ են սկսել` ի պաշտպանություն Իմամօղլուի` հրապարակումներում նշելով #herşeygüzelolacak (ամեն ինչ լավ է լինելու) հեշթեգը: Սաֆին էլ, իր հերթին, թվիթերի էջում հրապարակել է ցուցակը` նշելով «Գրանցում» բառը. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Սաֆիի այս գրառումը մեծ արձագանք է գտել, ինչից հետո նա ստիպված է եղել փակել իր էջը: