|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրախորհրդարանի գլխավոր կուսակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, հայտարարություն է տարածել, որ Սվետլանա Տիխանովսկայայի գլխավորությամբ բելառուսական ընդդիմությանն առաջադրում է Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակին: Այս մասին նշված է ԵԺԿ խմբակցության պաշտոնական կայքում։
Ինչ վերաբերում է մյուս առաջադրվածներին, ապա այս առնչությամբ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Նշենք՝ հավակնորդների կարճ ցուցակը կհաստատվի հոկտեմբերին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերին՝ Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ։