|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ստամբուլ քաղաքի ընտրությունների արդյունքները չեղարկելու և նոր ընտրություն կազմակերպելու` Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ քննադատական խոսքեր են հղել Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Փիրին թվիթերյան էջում քննադատել է Էրդողանին. «Էրդողանը չի ընդունում իր պարտությունը և դուրս է գալիս ժողովրդի կամքի դեմ: ԱԶԿ-ն Ստամբուլի ընտրությունները կրկնելու համար ճնշում է գործադրել ԲԸՀ-ի վրա: Դա նշանակում է Թուրքիայում ընտրությունների ճանապարհով իշխանության ժողովրդավարական փոփոխության նկատմամբ վստահության վերջ»:
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի խոսնակ Դենիել Հոլթգենը, իր հերթին, մեջբերել է հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերը. «Արդար և ազատ ընտրությունների համար անհրաժեշտ պայմանները պետք է հաստատվեն ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրություններից առաջ: Որոշումն ընտրողների վստահությանը ծանր հարված հասցնելու հավանականություն ունի»: