կարևոր
535 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-18 13:58
Աշխարհ

Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը

Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը

Թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական ​​կուսակցությունների օրենսդիրները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Ինչպես հայտնում է Axios-ը, Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը նշել է, որ այդ որոշումը «աջակցություն կցուցաբերի ռուսական տնտեսությանը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դոն Բեյերը վարչակազմի դիրքորոշումը որակել է որպես կապիտուլյացիա Մոսկվայի առջև։

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը պնդմամբ՝ Թրամփի որոշումը որևէ կերպ պայմանավորված չէր ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող մտահոգություններով։

Կոնգրեսի հանրապետական ​​անդամների շրջանում նույնպես կան Թրամփի որոշման քննադատներ։

Հիշեցնենք՝ մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կասեցնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա էներգակիրների հիմնական գնորդներին ուղղված լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը։