|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ չօգտագործելու համար Վրաստանի քաղաքացիները կտուգանվեն: Բայց, ոչ թե 50 լարի համար (մոտ 17 դոլար ներկայիս փոխարժեքով), ինչպես նախկինում հայտարարված էր, այլ 20-ից 30 լարի (7-ից 10 դոլար ներկայիս փոխարժեքով). հայտնում է aspny.ge կայքը։
Համապատասխան նախաձեռնությունը բացատրել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օհանաշվիլին՝ ընդգծելով, որ իշխանությունները չեն ցանկանում չափազանց շատ բեռ բերել հասարակությանը:
«Մեր նպատակը բնակչությանը տուգանելը չէ, մեր խնդիրն է պաշտպանել երկրի բնակիչների առողջությունը, որպեսզի հնարավորինս կանխվի կորոնավիրուսի տարածումը: Պաշտպանիչ դիմակների օգտագործումը կարևոր բաղադրիչներից մեկն է», - ասել է Օհանաշվիլին:
Հաղորդվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն համաձայնության է եկել այս հարցի շուրջ: