Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-05-05 15:21
Հասարակություն

«ԿամԱԶ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու. «Լույս» խմբակցության պատգամավոր

«ԿամԱԶ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու. «Լույս» խմբակցության պատգամավոր

Երևանի քաղաքապետարանի ձեռքբերած 5 աղբատար ԿամԱԶ-ները արդեն Հայաստանում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Մի քանի օրից արդեն դրանք գործի մեջ կլինեն»,-գրել է նա:

Ավելի վաղ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը գրել էր. ««ԿամԱզ»-ների առասպելը, քաղաքապետարանի հեքիաթն ու կուլիսային պայմանավորվածությունները:Ֆավորիտ մեքենաները տեղ հասան։ Այո՛, եթե կար նույնիսկ 0.01% կասկած, որ «ԿամԱԶ» ընկերության հետ վաղուց ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսօր դա էլ փարատվեց։ Այս ամենն արվել է դեռևս ամիսներ առաջ՝ առանց մրցույթ հայտարարելու, առանց կառավարությանը մարդատեղ դնելու, օրենք շրջանցելով ու կյանքի գնով։

Որևէ մեկի մոտ մնացի՞ն կասկածներ։ Չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ։

Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ապրիլի 26-ին։ Այսինքն, ներողություն արտահայտությանս, «հորս արև» կամ «քաղաքապետի խոստում եմ տալիս» բանաձևն է գործել, և մեքենաները վաղուց սահմանին են եղել»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքել է այն տեղեկությանը, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են և շուտով գործարկվելու են:

 «Ապրիլի 18-ին կառավարության շենքի դիմաց հայտարարեցինք, որ հակամրցակցային համաձայնության հետք ենք տեսնում և դա կապացուցվի, եթե ոչ ողջամիտ կարճ ժամկետում այս հատուկ տեխնիկան ներկրվի: Ապրիլի 26-ին կնքվեց պայմանագիր երկու ամսվա մատակարարման ժամկետով: Եվ ահա պայմանագրի կնքումից 9 օր անց գտնվեց հատուկ տեխնիկան և հասցրեց ներկրվել Հայաստան:

Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները կարող են մասնավորապես
վերաբերել`
7) Պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ
արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը»,-գրել է նա: